Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ շարունակում է Արևմուտքին ստիպել գուշակություններ անել իր ռազմավարության մասին: Այս մասին գրում է The Washington Times-ը:
Ըստ թերթի՝ Ուկրաինայի ճգնաժամի ֆոնի վրա ԱՄՆ-ի վերլուծաբանները ընդունում են, որ նրանք նույնպես հաճախ չեն ունենում բավարար պատկերացում, Ռուսաստանի ղեկավարի ծրագրերի մասին: Ըստ փորձագետներից մեկի՝ «մենք նույնիսկ չգիտեն, թե ինչ խաղ է Պուտինը խաղում, իսկ նրա վարած կոնկրետ ռազմավարության մասին շատ ավելի քիչ բան է մեզ հայտնի»:
Թերթը նաև նշում է, որ ըստ ռուս քաղաքական վերլուծաբանների, Պուտինը ոչ թե ունի ռազմավարական ծրագիր, այլ հատուկ առաքելություն՝ «փրկել Ռուսաստանը և ռուսներին»:
Իր հերթին, The Washington Times-ը հետաքրքրվում է, թե որքան գործողություններ դեռ պետք է իրականացնի Ռուսաստանն Ուկրաինայի արևելյան շրջաններում, որպեսզի առաջացնի Արևմուտքի ավելի խիստ արձագանքը: Ըստ թերթի՝ Վաշինգտոնը պետք է արագ քայլեր ձեռնարկի Մոսկվայի հարցում, այլապես նա կարող է կորցնել իր դիրքերն ու ազդեցությունն Ուկրաինայի հարցի հետ կապված: