«Մոսկվան ցանկանում է փոխել համաշխարհային կարգը»: Նման կարծիք է հայտնել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը: Ամերիկյան ռազմական շրջանակները Ռուսաստանին ԱՄՆ-ի ամենամեծ սպառնալիքն են համարում: Ի պատասխան Մոսկվայի գործողություններին՝ Պենտագոնը Արևելյան Եվրոպա է ուղարկում զինվորների, զրահատեխնիկա և հրետանի, և դրա դիմաց ցանկանում է լրացուցիչ 3.4 մլրդ դոլար ստանալ: Այդ մասին The Financial Times-ում գրում է Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի աշխատակիցը:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանը «գերլարվել և տկարացել» է, և որ ռուսական տնտեսությունը «լրջորեն նվազում» է: Որոշ փորձագետներ արհամարհանքով Ռուսաստանին «գերտերության իմիտացի» են կոչում, որի օտարերկրյա ավանտյուրաների հետևում չկա իրական ռազմավարություն:
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Ռուսաստանի տնտեսությունը և ռազմական բյուջեն շատ ավելի քիչ են, քան Ամերիկայինը, Ռուսաստանի ղեկավարը շատ լավ է դուրս գալիս իրավիճակից: Վերջին երկու տասնամյակների ընթացքում նա պահում է իշխանությունը, նախկին խորհրդային տիրությում պաշտպանվում ՆԱՏՕ-ից, և հասցրել է Մերձավոր Արևելքում առանցքային խաղացողներից մեկը դառնալ:
Ռուսաստանը վերադարձել է Մերձավոր Արևելք: Նա այժմ գտնվում է «բարդ սարդոստայնի» կենտրոնում, որը ներառում է ոչ միայն Սիրիան, այլև բոլոր կողմերը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված են լայնամասշտաբ տարածաշրջանային հակամարտության մեջ, այդ թվում՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն: Լուծել տարածաշրջանային խնդիրները Մոսկվան չի կարող (և ոչ ոք չի կարող), սակայն լուծել դրանք առանց նրա նույնպես չի ստացվի:
Այժմ Մոսկվան ունի լուրջ հավակնություններ և զգալիորեն ավելացել են ռեսուրսները: Բացի այդ, նա պատրաստ է մարտահրավերներին մարտահրավերներով պատասխանել, եզրափակել է հոդվածագիրը: