Ամբողջ աշխարհը ցնցված էր, երբ 2015 թ. սեպտեմբերի վերջին, Վլադիմիր Պուտինը հանկարծակիորեն ինքնաթիռներ, տանկեր և զորքեր է տեղափոխել Սիրիա, գրում է Los Angeles Times-ը: Այդ ժամանակ ԱՄՆ նախագահը կանխատեսում էր, որ Ռուսաստանի գործողությունը կձախողվի: Այս շաբաթ աշխարհը մեկ անգամ ևս ցնցվեց ՌԴ նախագահի հայտարարությունից, որ Սիրիայից զորքերի մեծ մասը դուրս կբերվի, միևնույն ժամանակ ոչ ոք չգիտի, թե ինչն էր դրա պատճառը հանդիսացել:

 

Սիրիայի հետ դեպքում, Պուտինը երկու նպատակ է հետապնդում. առաջին՝ կանխել Բաշար Ասադի տապալումը, որը Կրեմլի վաղեմի դաշնակցին ու ռուսական զենքի ակտիվ գնորդն է, և երկրորդ՝ վերականգնել Ռուսաստանի ազդեցությունն աշխարհում, համոզվել, որ Ռուսաստանն այլևս մեկուսացված չէ՝ Ուկրաինա ներխուժումից հետո և պատրաստ է վիճարկել ԱՄՆ-ի գերակայությունը Մերձավոր Արևելքում: Այդ երկու առաքելություններն էլ իրականացվել են, գտնում է հոդվածագիրը: Որպես բոնուս՝ Պուտինը հնարավորություն է ստացել ցուցադրել նոր սերնդի զենքը՝ կործանիչներից մինչև թևավոր հրթիռներ, որը նա հույս ունի վաճառել ամբողջ աշխարհի գնորդներին:

 

«Բարոյական տեսանկյունից՝ այն, ինչ Պուտինն է արել՝ հրեշավոր է: Նա աջակցում է արյունառուշտ ռեժիմը, որը պատասխանատու է հարյուր հազարավոր մարդկանց սպանության, և միլիոնավորների՝ փախստականների վերածելու համար»,- ասում է հեղինակը: Սակայն, Ռուսաստանի համար օգուտի տեսանկյունից՝ Պուտինը հերթական հաղթանակն է տարել և իրեն դրսևորել որպես առավել հմուտ խաղացող՝ միջազգային ասպարեզում, քան Վաշինգտոնից իր գործընկերը: