Սայեդ Ռիզվան Ֆարուկը, որը կնոջ հետ զանգվածային սպանություն էր իրականացրել կալիֆորնիական Սան Բերնանդինոյում, կապի մեջ է եղել առնվազն երկու ահաբեկչական կազմակերպության, այդ թվում՝ Սիրիայում «Ալ Քաիդայի» ստորաբաժանման՝ «Ջեբհաթ ան-Նուսրայի» հետ։ Այս մասին Los Angeles Time-ին տեղեկացրել են ԱՄՆ իրավապահ մարմինները։
Ֆարուկի կինը՝ Տաշվին Մալիկը, հարձակումից րոպեներ առաջ Ֆեյսբուքում գրառում է արել, որով իր հավատարմությունն է հայտնել «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին։
Գործակալները փորձում են ուսումնասիրել ամուսինների կապերն ԱՄՆ-ում և արտասահմանում, հատկապես Պակիստանում։ Այդ երկրում ծնվել է Մալիկը և հյուրընկալվել է Ֆարուկը, որի ծնողներն էթնիկ պակիստանցիներ են։ Ենթադրվում է, որ նրանք կապ ունեն սիրիական «Ջեբհաթ ան-Նուսրայի» և սոմալիական «Աշ-Շաբաբի» հետ։
Սան Բերնանդինոյում հրաձգությունը տեղի էր ունեցել դեկտեմբերի 2–ին։ Հանցագործները ներխուժել էին սոցիալական ապահովության կենտրոնի սրահ և կրակ բացել այնտեղ գնտվող մարդկանց ուղղությամբ, ինչի հետևանքով 14 մարդ զոհվել էր, 21-ը՝ վիրավորվել։ Ամուսիններն սպանվել էին իրավապահների հետ փոխհրաձգության ժամանակ։