Հնդկաստանի արևելքում պայթյուն է որոտացել դատարանի շենքում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Times of India թերթի էլեկտրոնային տարբերակին:
Ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
NDTV հեռուստաալիքի տվյալներով՝ դատարանի շենքում տեղի ունեցած պայթյունը կարող էր իրականացնել կին մահապարտ-ահաբեկիչը:
Ըստ ոստիկանության՝ միջադեպի հետևանքով զոհված կինը մուտք է գործել դատարան՝ ինքնաշեն պայթուցիկ սարքով:
Զոհերի թիվը հասել է 14-ի: Դեպքի այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվել: