Ռուսաստանը Իրանին մատակարարում է С-300 զենիթահրթիռային համալիրներ, և դիտարկում է այլ սպառազինությունների վաճառքի հնարավորությունը, որոնք արգելված չեն ՄԱԿ-ի բանաձևերով: Սակայն, եթե նույնիսկ ԱՄՆ-ն փորձի արգելափակել նման գործարքը, քիչ հավանական է, որ դա կկանգնեցնի Կրեմլին, գրում է Washington Times-ը:

 

 

«Մենք պայմանագրեր ունենք Իրանի հետ, հնարավոր են նաև այլ պայմանագրեր, բայց խոսքը գնում է միայն մատակարարման թույլատրելի իրերի մասին, որոնք չեն ընկնում ՄԱԿ-ի արգելված ցանկի մեջ», - ասել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը:

 

 

Նա նշել է, որ ի թիվս թույլատրված զենքերիի՝ հրաձգային տեսակներն են և այլ արտադրանք, այդ թվում՝ ոչ մահաբեր, ռադարային, էլեկտրոնային պատերազմի համակարգեր, և այլք: