Աջակցելով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին՝ Ռուսաստանը կարող է վերջ դնել երկրում առկա արյունահեղությանը, գրում է ամերիկյան հեղինակավոր Washington Times թերթը:

 

«Մինչ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ի թիվս եվրոպական այլ առաջնորդների, սեղմում է իր ձեռքերն ու անհամբեր հետևում, Պուտինը՝ ամրապնդելով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դիրքորոշումը, կարող է փոխել իրավիճակը և վերջ դնել հակամարտությանը, որը թույլ կտա հուսահատ սիրիացիներին մնալ երկրում»,- ասվում է հոդվածում:

 

Ըստ պարբերականի՝ սկսելով Սիրիայում գործողությունը, Մոսկվան ցուցադրել է ամուր մտադրություն՝ Մերձավոր Արևելքում քաղաքական վակուումը լրացնելու հարցում, որն առաջացել է Վաշինգտոնի վճռական գործելու ցանկության բացակայության պատճառով: Հոդվածի հեղինակը Ռուսաստանի գործողությունները բացատրում է նրանով, որ այն վախենում է, որ Սիրիայից բազմաթիվ փախստականների շարերքում կլինեն ծայրահեղականներ: