Մոսկվայի և Վաշինգտոնի համար ժպիտների ժամանակաշրջանն անցյալում է: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Washington Times պարբերականը:
«Ընդամենը հինգ տարի առաջ Կրեմլի ժպտացող պաշտոնյաները ողջունում էին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ երկու կողմերի հարաբերությունների բարելավման շուրջ իրականացվող քայլերի համար, սակայն այժմ իրավիճակը փոխվել է, քանի որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն տարբեր դիրքորոշումներ ունեն Ուկրաինայի հարցում»,- հայտնում է պարբերականը:
Ըստ պարբերականի՝ Ուկրաինայի ճգնաժամը խիստ մարտահրավեր է Արևելքի և Արևմուտքի միջև. Ռուսաստանում աճում են հակաամերիկյան տրամադրությունները: Համաձայն ռուսաստանյան վերջին հարցման՝ ռուսաստանցիների 70%-ը բացասական վերաբերմունք ունի ԱՄՆ-ի նկատմամբ: