ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Շվեդիայում նոր դեսպան է նշանակել: Այս մասին հայտնել է The Washington Times-ը:

 

Շվեդիայում ԱՄՆ դեսպան է դարձել ներդրումային բանկիր և բարերար Ազիտա Ռաջին:

 

Թերթի մեջբերմամբ՝ 2012 թ.-ին Օբամայի քարոզարշավի համար Ռաջին հավաքել է ավելի քան $3 մլն: Նա Օբամային աջակցելու համար նվիրատվություն է կատարել նաև 2008 թ.-ին:

 

Ավելի վաղ Ռաջին զբաղեցրել է JP Morgan-ի փոխնախագահի պաշտոնը: