ԻԼԻՊ-ի զինյալները կարողացել են ինքնաշեն ջերմային մարտկոցներ ստեղծել «ցամաք-օդ» տեսակի հրթիռների համար, տեղեկացնում է Sky News հեռուստաալիքը:

 

Ռազմական փորձագետներն ու գիտնականները, որոնք աշխատում են խմբավորման հետ, այժմ կարող են զենք արտադրել, որը կխոցի մարդատար ինքնաթիռները, կամ որն ունակ կլինի հեռակառավարել մեքենան, որի մեջ ռումբ է տեղադրված:

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ ահաբեկիչների կողմից ստեղծված հրթիռն օժտված է 99% ճշգրտությամբ: