Սիրիական Մի-25 ռազմական ուղղաթիռը, որտեղ գտնվել են ռուս օդաչու-հրահանգիչներ, «Իսլամական պետության» զինյալները խոցել են ամերիկյան TOW ծանր հակատանկային հրթիռային համալիրով: Այդ մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով ռուսական ռազմական աղբյուրին:
«Ստացված տվյալներով՝ ահաբեկիչները օգտագործել են ամերիկյան TOW: Ուղղաթիռը ռազմամթերքները ծախսելուց հետո ետ է դարձել ցածր բարձրությամբ»,- հայտնել է նա: