Սիրիայում ռուսական ավիախմբի Ми-8АМТШ ուղղաթիռը նոյեմբերի 24-ին Սու-24 ռմբակոծիչի անձնակազմին որոնելու գործողության ժամանակ խոցվել է ահաբեկիչների կողմից Թուրքիայի կողմից ստացած ամերիկյան BGM-71 TOW տիպի հակատանկային համակարգից արձակված հրթիռի միջոցով: Այս մասին հայտնում է lenta.ru-ն: 

 

Ուղղաթիռի ռմբակոծման տեսանյութը զինյալները տեղադրել են YouTube-ում:

 

Ինչպես հայտնել է lenta.ru-ին իրավիճակին ծանոթ աղբյուրը, նշված տիպի, ինչպես նաև արևմտյան արտադրության համակարգերն ու զենքը Սիրիայի հյուսիսում կռվող ահաբեկիչներին են հասցնում Թուրքիայի տարածքով:

 

Նշվում է, որ ահաբեկիչները ներկա պահին իրենց ձեռքի տակ ունեն մի քանի հարյուր միավոր BGM-71 TOW տիպի հակատանկային համալիր: Համակարգը մշակվել է ԱՄՆ-ում, 1960-70-ական թվականներին և մինչ օրս կիրառվում ԱՄՆ-ի զինված ուժերում: Այն նաև արտահանվում է: