Նինվե նահանգի տեղեկատվական աղբյուրների փոխանցմամբ' ԻՊ-ն օգոստոսի 23-ին ինը մարդու ցած է նետել բարձրահարկ շենքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել Մոսուլ քաղաքում: Նրանք մեղադրվել են միասեռականության մեջ: Ահաբեկիչները քաղաքի բնակիչներին հավաքել են, որպեսզի ա կանատես լինեն այսպես կոչված «մեղադրյալների դատաստանին»:

 

 

Իրաքյան բանակը նախօրեին «Իսլամական պետության» ավելի քան 71 ապստամբների է ոչնչացրել Անբարի նահանգում, ինչպես նաև Սամարրա քաղաքի և մայրաքաղաք Բաղդադի մերձակայքում: Բացի դրանից, վնասազերծվել է ավելի քան 40 պայթուցիկ սարքավորում:

 

 

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության ա նվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ: