Եթե Ռուսաստանը չաջակցեր Սիրիային, իրավիճակն այնտեղ ավելի վատ կլիներ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում անցկացվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթաժողովի ընթացքում:

 

«Եթե ՌԴ-ն չաջակցեր Սիրիային, իրավիճակն այնտեղ ավելի վատ կլիներ, քան Լիբիայում: Եվ փախստականների հոսքն էլ ավելի շատ կլիներ»,- ասել է Պուտինը:

 

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի ռազմատեխնիկական օգնություն տրամադրել Սիրիային «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պայքարում, ինչպես նաև՝ կոչ է անում ողջ միջազգային հանրությանը միանալ իրեն:

 

«Մենք աջակցում ենք Սիրիայի կառավարությանն ահաբեկչական ագրեսիային դիմակայելու հարցում, տրամադրել ենք և կշարունակենք տրամադրել անհրաժեշտ ռազմատեխնիկական օգնությունը, և կոչ ենք անում մյուս երկրներին միանալ մեզ»,- հայտարարել է ՌԴ նախագահը: