Բաքվում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Երկրորդ մրցափուլի երկրորդ պարտիայում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը միավոր կիսեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդր Արեշչենկոյի հետ:
Շախմատիստների միջև առաջին պարտիան նույնպես ոչ-ոքի էր ավարտվել, այդ պատճառով էլ հաղթողը կորոշվի լրացուցիչ պարտիաների շնորհիվ: