Norway Chess մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն ուժերը չափեց Սերգեյ Կարյակինի հետ:
Պարտիան ավարտվեց մեր շախմատիստի հաղթանակով:
Այս տուրից հետո հայ գրոսմայստերը 5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Սա Արոնյանի 3-րդ հաղթանակն է այս մրցաշարում: