Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess շախմատային սուպերմրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին:
Պարտիան ավարտվել է 34-րդ քայլում:
Այս հաղթանակից հետո հայ գրոսմայստերը վաստակեց 4 միավոր և այժմ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն է: