Սենթ-Լուիսի շախմատային մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը հաղթանական տարավ Վեսելին Տոպալովի նկատմամբ:
Պարտիան ավարտվեց 29-րդ քայլում, երբ Տոպալովը հանձնվեց: Մյուս պարտիաներում Մագնուս Կարլսենը ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ, իսկ Ֆաբիանու Կարուանան հաղթեց Մաքսիմ Լագրավին:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել Հիկարու Նակամուրայի հետ: