Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն հաղթանակով ավարտեց Ստավանգերի մրցաշարի երկրորդ տուրի պարտիան: Հայ գրոսմայստերը, ով խաղում էր սպիտակներով, Սերգեյ Կարյակինին ստիպեց անձնատուր լինել 55-րդ քայլին:
Լևոն Արոնյանը նորվեգական գերխոշոր մրցաշարի առաջին տուրում ոչ-ոքի խաղաց Սիմեն Ագդեստեյնի հետ:
Մրցաշարին մասնակցում են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Պյոտր Սվիդլերը, Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Գրիշչուկը (բոլորը' Ռուսաստանից), Անիշ Գիրին (Հոլանդիա), Սիմեն Ագդեստեյնը (Նորվեգիա):