Թուրքիայի Մուշ նահանգի Սուլուջա գյուղ տանող ճանապարհահատվածին Քրդական բանվորական կուսակցության (PKK) կողմից նախապես տեղադրված պայթուցիկը պայթել է զինվորական մեքենայի անցնելու ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Պայթյունի հետևանքով 12 զինվոր վիրավորվել է և անմիջապես հոսպիտալացվել: Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները լայնածավալ գործողություններ են սկսել քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով: