Քիչ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել:
Ըստ տարածված տեղեկությունների՝ զինծառայողներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկությունը ճշտելու նպատակով փորձում է կապ հաստատել ՀՀ ՊՆ և համայնքապետարան, սակայն ապարդյուն: