Հակառակորդի կրակոցից այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ժամկետային զինծառայող է վիրավորվել։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեցին Պաշտպանության նախարարությունից, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին՝ նշելով, որ ճշտում են։
Ադրբեջանական կողմն այսօր առավոտյան սադրանքի է դիմել Գեղարքունիքի ուղղությամբ, որի հետևանքով էլ զինծառայողը վիրավորում է ստացել։