Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից առաջ Հովիկ Աբրահամյանը զրուցեց լրագրողների հետ:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ կառավարության ղեկավարն անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորմանը: Հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագանի 7 դրամը կառավարությունն, ինչպես նախկինում հայտարարել է, փոխհատուցելու է:
«Այսօր էլ մի հոդված կար, թե կառավարությունը փող չունի. կառավարությունը փող ունի ու վճարելու է»,- ասաց վարչապետը: