Travel.ru տուրիստական ծառայությունը պարզել Է 2015 թվականին ռուս զբոսաշրջիկների շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող ուղղություններն ԱՊՀ-ի երկրներում: Վարկանիշը կազմվել Է այս տարի ինքնուրույն ճանապարհորդող ռուս զբոսաշրջիկների կողմից ԱՊՀ-ի հյուրանոցներում արված ամրագրումների տվյալների հիման վրա:

 

 

Ներկայացված տվյալների համաձայն, ռուս զբոսաշրջիկների շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող ԱՊՀ-ի երկրների հնգյակը գլխավորում Է Բելառուսը, որին բաժին Է ընկնում բոլոր ուղեւորությունների 37 տոկոսը: 7 տոկոսով 5-րդ տեղն զբաղեցնում Է Հայաստանը, Ուկրաինային բաժին Է ընկնում ռուս զբոսաշրջիկների 22 տոկոսը, Ղազախստանին՝ 16 տոկոսը, Ադրբեջանին՝ 9 տոկոսը:

 

 

Ռուսաստանցիների շրջանում ժողովրդականություն վայելող ԱՊՀ-ի քաղաքների տասնյակում տեղ են գտել Մինսկը, Կիեւը, Ալմաթին, Բաքուն, Երեւանը, Աստանան, Վիտեբսկը, Բիշքեկը, Տաշքենդը եւ Քիշնեւը:

 

 

ԱՊՀ-ի առավել մեծ ժողովրդականություն վայելող առողջարանների առաջին հնգյակ են մտել Ղրղզստանի Իսիկ Կուլ լիճը, Բելառուսի Նարոչ լիճը, Ղազախստանի Բորովոյեն, Ադրբեջանի Նաբրանը եւ Հայաստանի Սեւանա լիճը: