Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մեկնաբանել է Բաքվում ընթացող աշխարհի առաջնությունում իր ելույթներին:
«Բաքվի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում իսկապես աստղային կազմ է հավաքվել: Ինձ չհաջողվեց նվաճել հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք, բայց իմ նպատակն այլ էր' ես ուզում էի լավ մասնակցել Բաքվի աշխարհի գավաթի խաղարկությանը, որն ինձ չհաջողվեց: Արեշչենկոյի հետ բլից պարտիաների ժամանակ ես ինչ-որ բան բաց թողեցի, իսկ երկրորդ պարտիայում շատ ավանտյուրիստի պես խաղացի: Կարող եմ ասել, որ առաջին պարտիայում ամոթալի սխալ թույլ տվեցի: Կարծում եմ, որ բոլոր շախմատիստները, ովքեր եկել էին Հայաստանից, ուրախ էին, որ մեզ լավ ընդունեցին: Խնդիրը գուցեև այն էր, որ շախմատիստները սովոր են դուրս գալ փողոց, քայլել երկար ժամանակ: Բնական է, որ դա իր արդյունքը թողեց ընդհանուր պատկերի վրա: Ինչ վերաբերում է շախմատային Օլիմպիադային, ապա ես պատրաստ եմ վերադառնալ Բաքու և այստեղ կրկին շախմատ խաղալ»,- այս մասին նշել է Արոնյանը: