Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը ոտքի մկանի վնասվածքի պատճառով կբացակայի մոտ մեկ ամիս: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Ֆուտբոլիստը վնասվածքը ստացել էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում' Դոնեցկի «Շախտյորի» դեմ հանդիպմանը:
Բեյլը չկարողացավ շարունակել հանդիպումը և փոխարինվեց 31-րդ րոպեին:
Ընթացիկ մրցաշրջանում ուելսցի ֆուտբոլիստը մադրիդյան թիմի 4 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ: