Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ռուսլան Կորյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի 2-3 ամիս: Այս մասին հայտարարել է «ԲՄԱ Էներգիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը:
«Լրջորեն տխրեցնում է այն փաստը, որ թիմի առաջատար խաղացողները՝ Դիմիդկոն և Կորյանը, վնասվածքներ ունեն: «Չերտանովոյի» դեմ խաղում Ռուսլանն ստացել է սրնքաթաթի վնասվածք: Նա շարքից դուրս է եկել 2-3 ամսով: Ցավալի է, որովհետև Կորյանը լավ մարզավիճակ է ձեռք բերել: «Չերտանովոյի» դեմ խաղում Ռուսլանը գեղեցիկ գոլ խփեց 30 մետրից»,- մարզչի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: