Այն փախստականները, ովքեր չեն եկել մարտական գործողությունների գոտիներից, պետք է հեռանան Գերմանիայից: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

 

 

Նրա խոսքով' Գերմանիայում կմնան միայն այն մարդիկ, ովքեր իսկապես օգնության կարիք ունեն:

 

 

«Մենք պաշտպանության տակ կառնենք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, մնացածներին մենք պետք է ասենք' դուք պետք է հեռանաք Գերմանիայից»,- ասել է Մերկելը Մայնի Ֆրանկֆուրտում International Motor Show Cars ավտոսալոնի պաշտոնական բացման ժամանակ:

 

 

Գերմանիայի կանցլերը նաև հավելել է, որ երկիր ժամանած փախստականները Եվրոպական միության հասարակության մեջ ինտեգրացման կարիք ունեն, իսկ դրա համար մի քանի տարի կպահանջվի:

 

 

Մերկելը նշել է, որ միգրացիոն ճգնաժամը ներկայում առկա է ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում:

 

 

«Ուստի այժմ Եվրամիության համար հատկապես կարևոր է, որ մենք զարգացնենք մեր մրցունակությունը, ամրապնդենք ֆինանսական ձեռքբերումները, աշխատենք ապագայի համար»,- ասել է կանցլերը: