Save the Children բարեգործական կազմակերպության աշխատակիցները պարզել են, որ ավելի քան 2 միլիոն երեխաներ, որոնք դեռեւս մնում են Սիրիայում, այս տարի չեն կարողանա հաճախել դպրոցներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
2011 թվականին պատերազմի սկսվելուց հետո չորս հազարից ավելի սիրիական դպրոցներ են օդից հարձակման օբյեկտ դարձել, գնդակոծվել են կամ պայթեցվել:
Հերթական ուսումնական տարվա սկսվելու կապակցությամբ անցկացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Սիրիայում աղետալի դրություն է ստեղծվել կրթության բնագավառում: