Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի խաղաղօվկիանոսյան ափին փոկը կարողացել Է «զբոսնել» սապատավոր կետին հեծած: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին, կենդանիներին նկարել Է լուսանկարիչ Ռոբին Մալքոլմը:
Նա պատմել Է, որ սեպտեմբերի 12-ին ուղեւորվել Էր օվկիանոսի ափ, որպեսզի նկարահանի տարբեր կենդանիների, որոնք բնակվում են Խաղաղ օվկիանոսում ու նրա ափերի մոտ: Նոր Հարավային Ուելսում նա լուսանկարել Է դելֆինների, թռչունների եւ տարբեր ձկների: Սակայն կետին հեծած փոկի կադրը Ռոբինը հայտնաբերել Է միայն տանը:
Փորձագետ Ջեֆ Ռոսը նշել Է, որ նման բան բավականին հազվադեպ Է պատահում: