Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի ցանկանում մեկնաբանել Ռուբիկ Հակոբյանի՝ կուսակցությունը լքելու փաստը: Ազգային ժողովում լրագրողների բազմաթիվ հարցերին Զարուհի Փոստանջյանը կարճ պատասխան տվեց: «Մեկնաբանություն չունեմ»,- ասաց նա:

 

Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը սեպտեմբերի 17-ին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցությունը լքելու և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին: Ռուբիկ Հակոբյանն իր որոշումը հիմնավորել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ քաղաքական տարաձայնությունների առկայությամբ: