Եթե ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հրաժարվի խմբակցությունը ղեկավարելուց, ապա այդ պաշտոնն ինքնաբերաբար կանցնի նույն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, քանի որ դե ֆակտո խմբակցության կազմում մնում են Թևան Պողոսյանը, ով «Ժառանգության» անդամ չէ, և Զարուհի Փոստանջյանը (չորս հոգանոց խմբակցության մյուս դե յուրե անդամը Ալեքսանդր Արզումանյանն է)։

 

Հիշեցնենք, որ ըստ Aravot.am-ի տեղեկությունների՝ Ռուբիկ Հակոբյանն այսօրվա ԱԺ նիստին կհայտարարի իր ներկայացրած հրաժարականի մասին։

 

Ինքը՝ Ռուբիկ Հակոբյանը չի պատասխանում հեռախոսազանգերին:

 

Tert.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը ասաց, որ այս մասին տեղեկացել է լրատվամիջոցներից և երեկվա դրությամբ նման տեղեկատվության չէր տիրապետում: Նա նաև ավելացրեց, որ վստահ չէ, որ այդ տեղեկությունը ճիշտ է:

 

«Ժառանգության» աղբյուրները հայտնում են, որ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ Զարուհի Փոստանջյանը Հայաստանի թիվ մեկ քաղաքական գործիչն է, և մամուլում արդեն հաղորդվել էր, որ ծրագրում է նրան հաջորդ տարի դարձնել կուսակցության նախագահ: Սակայն ինքը՝ Զարուհի Փոստանջյանը ասել էր, որ 2014 թվականի իր ծրագրերի մեջ կուսակցություն ղեկավարելը չի մտնում, ինքը պատրաստվում է արու զավակ ունենալ և զբաղված է լինելու առավելապես դրանով»