ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բանակի հարցերով նախարարի պաշտոնում առաջադրել է բացահայտ գեյ Էրիկ Ֆենինգին: Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը:

 

Օբաման նշել է, որ Ֆենինգն ունի բազմամյա փորձ և առաջնորդի բացառիկ որակներ:

 

Մոտ ժամանակներս Ֆենինգի թեկնածությունը պետք է հաստատի Սենատը։ Այժմ նա զբաղեցնում է բանակի հարցերով նախարար Ջոն Մաքհյուի տեղակալի պաշտոնը:

 

Վերջին 25 տարիներին նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Կոնգրեսում և Պենտագոնում:

 

Բացի այդ, Ֆենինգը եղել է Gay & Lesbian Victory Fund կազմակերպության ղեկավարությունում, որի նպատակն է իշխանական մարմիններում բացահայտ հոմոսեքսուալների թվի մեծացումը: