Վարչապետի պաշտոնի համար առաջադրվել է նախագահ Վլադիմիր Զելենսկիի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գոնչարուկը: Այդ մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։

Ըստ նախնական տեղեկության՝ Զելենսկու կառավարությունում կլինեն նաև հայեր։ Ներքին գործերի նախարարի պաշտոնի համար Զելենսկին առաջարկել է գործող նախարար Արսեն Ավակովի թեկնածությունը: Իշխանական «Ժողովրդի ծառա» կուսակցությունը հաստատել է, որ ֆինանսների նախարարի պարտականությունները կշարունակի կատարել Օքսանա Մարկաովան: