Չելյաբինսկի բնակչուհի Օլգա Սնեգիրը «Վկոնտակտե» սոցկայքի իր էջում պատմել է Թուրքիայում բռնկված համաճարակի մասին, որը խնամքով թաքցնում են երկրի իշխանությունները: Բելեկ և Սիդե հանգստավայեր ուղևորության ընթացքում նրա 1-ամյա երեխան վարակվել է Կոկսակի վիրուսով: Այս վարակն էնտերովիրուսային սուր վարակիչ հիվանդությունների խմբին է պատկանում, որոնք բնութագրվում են տենդով և պոլիմորֆ կլինիկական ախտանշաններով՝ պայմանավորված ԿՆՀ, սիրտ-անոթային, ստամոքս-աղիքային, մկանային, շնչառական և այլ համակարգերի ախտահարումով:
Ինչպես հայտնել է Օլգա Սնեգիրը, երեխան արդեն երեք օր է՝ ունի բարձր ջերմություն, ամբողջ մարմինը ծածկված է ցանով և բշտիկներով, իսկ ջերմիջեցնող դեղերը չեն օգնում:
Կինը կոչ է արել բոլոր զբոսաշրջիկներին լավ մտածել՝ նախքան տվյալ հանգստավայրեր ուղևորվելը: