Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է իր թիմի մի քանի ֆուտբոլիստների՝ Oktoberfest աշնանային տոնին մասնակցելուն և նշել, որ դա իրեն չի հուզում: Միջոցառմանը մասնակցել են մասնավորապես Տիագո Ալկանտարան և Դուգլաս Կոստան:

«Ես «Բավարիայի» ֆուտբոլիստների ո՛չ մայրն եմ, ո՛չ հայրը: Ես նրանց մարզիչն եմ և այստեղ նրանց վերահսկելու համար չեմ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sport1-ը:

Նշենք, որ միջոցառումը Մյունխենում սկսվում է սեպտեմբերի կեսերին և տևում մոտ 15 օր: