Թուրքիայի կառավարությունում երկու նոր նախարարներ են նշանակվել, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

 

 

Նախօրեին քրդամետ «Ազգերի դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչ նախարարներ Ալի Հայդար Քոնջան ու Մյուսլիմ Դողանը հրաժարական էին տվել՝ բողոքելով երկրի հարավ-արևելքում բռնությունների աճից:

 

 

«Համաձայն Թուրքիայի սահմանադրության՝ հրաժարական տված նախարարների փոխարեն ԵՄ հարցերով նախարար է նշանակվել Բերիլ Դեդեօղլուն, իսկ զարգացման նախարար՝ Ջունեյթ Դյուզյոլը»,-ասված է կառավարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

 

 

Դեդեօղլուն Ստամբուլի Գալաթասարայ համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի ղեկավարն է՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով: