Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում հաղթելուց հետո Մոսկվայի «Սպարտակն» այսօր վերականգնողական մարզումներ է անցկացրել:

Վնասվածքից հետո դաշտում իր առաջին մարզումն է անցկացրել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, սակայն «Զենիթի» դեմ առաջիկա խաղում հարձակվողի հիմնական կազմ վերադարձի մասին խոսելը դեռևս վաղ է: Այս մասին գրում է СЭ-ն: