The National Interest ամերիկյան պարբերականը կազմել է ռուսական մահացու զենքի ցուցակը, որը կարող է ոչնչացնել «Իսլամական պետությանը»: Նյութը հրապարակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հանդիպման նախօրեին:
Հոդվածում նշվում է, որ ԻՊ-ի դեմ պայքարում գլխավոր դերերից մեկը կարող է խաղալ Սու-25 ռուսական զրահապատ մինչձայնային գրոհիչը, որն իրավամբ ճանաչվել է ամբողջ աշխարհում: Հեղինակն ընդգծում է, որ, չնայած այն հանգամանքին, որ Սու-25-ը նախկինում արդեն օգտագործվել է գրոհայինների դեմ պայքարում, այն ավելի արդյունավետ կլինի ռուս զինվորականների ձեռքում:
Պարբերականը նշում է նաև Ռուսաստանի հատուկ ուժերի պատրաստվածության բարձր մակարդակը: Հեղինակը հիշեցրել է, թե ինչպիսի «տպավորիչ» արդյունքներ են ցույց տվել հատուկ զինվորական ուժերը՝ չեչենական պատերազմի և այլ հակամարտությունների ժամանակ:
Մի-8 ուղղաթիռը, ըստ լրագրողի, կարող է արժեքավոր ներդրում ունենալ «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում: