Ադրբեջանը բացահայտ խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը: Ադրբեջանի քայլերը բացահայտ ուղղված են ՄԱԿ-ի կանոնադրության դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Խախտվում են բազմաթիվ հոդվածներ, որոնք վերաբերում են միջպետական հարաբերություններին: Դա ձեռնոց է, որը Ադրբեջանը լկտիաբար նետում է միջազգային հանրությանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Մինսկի խմբի համանախագահներին: Մենք ձեռնոցը միշտ պատրաստ ենք վերցնել. մենք գիտենք ում հետ գործ ունենք, մեզ համար դա անցած պատմություն է»,- շեշտեց Շավարշ Քոչարյանը' հավելելով, որ Ադրբեջանը փորձում է նոր արկածախնդրության դիմել:

 

Նրա խոսքով' հասունացել է ժամանակը, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հստակ տարբերակված մոտեցում ցուցաբերվի միջազգային հանրության կողմից:

 

Ադրբեջանական կողմի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում սեպտեմբերի 24-ինզոհվել է 2 քաղաքացիական անձ, 2-ը' վիրավորվել: Զոհված քաղաքացիներն են' 1974 թվականինծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված Շուշան Ասատրյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամերձ Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը:

 

Ադրբեջանական կողմի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում սեպտեմբերի 24-ին զոհվել է 2 քաղաքացիական անձ, 2-ը' վիրավորվել: Զոհված քաղաքացիներն են' 1974թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված Շուշան Ասատրյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամերձ Պառավաքար համայնքում հակառակորդիկրակոցից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը:

 

Սեպտեմբերի 25-ին' ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.):