Հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով հակառակորդի կողմից տարբեր ինտենսիվությամբ ժամանակ առ ժամանակ արձանագրվում են հրադադարի ռեժիմի խախտումներ: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից' հավելելով, որ ՀՀ զինված ուժերն ամբողջովին վերահսկում են իրավիճակը:

 

 

Հակառակորդի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում սեպտեմբերի 24-ին զոհվել է 2 քաղաքացիական անձ, 2-ը' վիրավորվել: Զոված քաղաքացիներն են'1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված Շուշան Ասատրյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամեր ձ Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը: