Չեմ զգում, որ զուր ենք վատնում մեր տաղանդը և այն որակը, որն ունենք: Այն թիմով, որն ունենք, պետք է առնվազն զբաղեցնենք երրորդ տեղը, պետք է հանդես գանք ավելի լավ: Մեր վստահությունը վերադարձել է: Այս մասին Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Դարմշտադտի» դեմ հանդիպումը 2:2 հաշվով ավարտելուց հետո ասել է Մատս Հումելսը. տեղեկացնում է Bild-ը:

«Տեսածիս համաձայն՝ չէինք ցանկանում հաղթել: Տուգանային խաղարկությունից առաջ մեր թիմի հինգ-վեց ֆուտբոլիստ գտնվում էր դարպասներից 20 մետր հեռավորության վրա: Այդպես չեն պաշտպանվում»,- հավելել է Հումելսը՝ քննադատելով իր թիմը: