Հռոմի Ֆրանցիսկոս պապը Միացյալ Նահանգներ վեցօրյա այցն ավարտել է Ֆիլադելֆիա քաղաքում (Փենսիլվանիայի նահանգ) բաց երկնքի տակ բազմամարդ ժամերգությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Կազմակերպիչների տվյալներով՝ պատարագը, որի ընթացքում քահանայապետը կոչ է արել միշտ բաց մնալ «սիրո հրաշքի համար», դիտելու է եկել շուրջ մեկ միլիոն մարդ:

 

 

Առավոտյան քահանայապետը հանդիպել է այն մարդկանց հետ, որոնք ավելի վաղ սեռական ոստնձգությունների են ենթարկվել հոգևորականների կողմից և խոստացել է, որ բոլոր մեղավորները պատասխանատվություն կկրեն: Դրանից հետո նա այցելել է Ֆիլադելֆիայի «Քերան-Ֆրոմհոլդ» խոշորագույն բանտի շուրջ 100 կալանավորների:

 

 

Քահանայապետը սեղմել է բանտարկյալներից ոմանց ձեռքը և կոչ է արել նրանց շտկելու անցյալի սխալները: