Արցախի ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողը պարզել է, որ ս.թ. հուլիսի 25-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի Սախարովի փողոցում վիճաբանություն է առաջացել ՀՀ Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Տ. Բ.-ի, 23-ամյա Ռ. Ա.-ի եւ Մարտակերտ քաղաքի բնակիչներ 18-ամյա Լ. Դ.-ի, 17-ամյա Հ. Դ-ի, 16-ամյա Հ. Ղ-ի, 14-ամյա Դ. Դ-ի, 17-ամյա Գ. Ա-ի, 14-ամյա Ն. Ս-ի, 17-ամյա Ս. Ս-ի, 17-ամյա Ն. Գ-ի հետ, որի ժամանակ կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Վիճաբանության հետևանքով Տ.Բ-ն ստացած մարմնական վնասվածքով դիմել է Մարտակերտի շրջանային բուժմիավորում։