Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ուսումնասիրում է ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը, թե սահմանային միջադեպերի հետևանքով Ադրբեջանում սպանվածներից մեկը Վրաստանի քաղաքացի է: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Մենք այդ հարցը մինչև վերջ պետք է ճշտենք, Վրաստանի քաղա քացին հուղարկավորվել է հենց Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղում: Իհարկե, մենք հարցն ուսումնասիրում ենք»,- ասաց Քոչարյանը:
Haqqin.az-ը սեպտեմբերի 28-ին հայտնել էր, որ հայկական կողմից սպանված Վրաստանի քաղաքացի Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող Էլշան Մամեդովի հուղարկավորությունը տեղի է ունեցել Վրաստանի Բոլնիսի շրջանի Զոլ-Գյուվեջ գյուղում: