Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայ անվանի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին ծննդյան 80 ամյակի առթիվ:

 

Այս մասին տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: Շնորհավորական ուղերձում նշվում է.

 

«Դուք իրավամբ դասվում եք հայրենական մշակույթի ճանաչված ականավոր գործիչների աստղաբույլին: Ձեր ցանկացած գործ թե’ կինեմատոգրաֆիայում, թե’ թատրոնի բեմում ապրել եք և զգացել ինքներդ, ցանկացած կերպար բացահայտված է իսկական վարպետի և արարիչի խորությամբ և նուրբ հոգեբանությամբ: Կարևոր է, որ այսօր ևս Դուք ակտիվորեն մասնակցում եք հետաքրքիր ստեղծագործական նախագծերի, ղեկավարում եք տաղանդավոր միանման մտածող կոլեկտիվ»: