Լիբիայի ափերի մոտ վերջին 5 օրում խեղդված փախստականի 95 դի է հայտնաբերվել, հաղորդում է Press TV-ն՝ վկայակոչելով Կարմիր մահիկի ներկայացուցիչ Մոհամմեդ ալ-Մաստարիին:

 

Նրա խոսքով՝ 85 դի հայտնաբերվել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից ոչ հեռու: Զոհերի մեծամասնությունն աֆրիկյան այլ երկրներից էին, որոնք ցանկանում էին Լիբայից հասնել Եվրոպա:

 

Դեպի Եվրոպա փախստականների մեծ հոսք սկսվելուց հետո, Լիբիայի, Հունաստանի ու Թուրքիայի ափերին փախստականների բազմաթիվ դիեր են հայտնաբերվել: