Թուրքիայի Անթալիա նահանգի Քալե շրջանում երկրաշարժ է գրանցվել՝ 5.2 բալ ուժգնությամբ: Այս մասին փոխանցում է թուրքական «Հուրիեթ»պարբերականը:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է երկրի մակերևույթից 34.92 կմ խորության վրա: Թեև ցնցումները մարդկային կամ նյութական վնասներ չեմ պատճառել, այնուամենայնիվ դրանք խուճապ են առաջացրել բնակիչների շրջանում: Նրանցից շատերը շտապել են դուրս գալ փողոց, ևս մեկ ուսանող ուշագնաց է եղել: