ffa.am Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը՝ ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
«Գանձասար-Կապան» - « Ալաշկերտ» (ԲԽ15-16033) խաղին «Ալաշկերտ» թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի (N 1023) հեռացման, ոչ սպորտային պահվածքի (2 դեպք) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն' որակազրկել 10 խաղով, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին տուգանել 250000 դրամ»,- գրում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: