ffa.am Գյումրիի «Շիրակի» ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը բաց կթողնի ակումբի 4 հանդիպում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: «Միկա» - «Շիրակ» խաղում Էդգար Մալաքյանը մրցակցին հարված հասցնելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն, որակազրկվել է 4 խաղով, «Շիրակ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 100 000 դրամով:
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 10 տուրից հետո «Շիրակը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:
Նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ: